երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱԺ ճեպազրույցներն այսօր սկսվել են լռության րոպեով

ԱԺ ճեպազրույցներն այսօր սկսվել են լռության րոպեով

Հունվարի 19-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցներն սկսվել են լռության րոպեով։ Ճեպազրույցների սկզբում այս առաջարկով հանդես է եկել Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ հիշեցնելով զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի մասին։

Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվել են, թե արդյոք դրան չեն հետեւելու բարձրաստիճան զինվորականների եւ պաշտոնյաների հրաժարականներ։ Ի պատասխան՝ ընդդիմադիր գործիչն առաջարկել է չքաղաքականացնել թեման։ «Առաջինը, ինչի մասին մտածում եմ. պետք է սպասել, մինչեւ որ զոհված տղաների մարմինները սառեն։ Միայն հետո կարելի կլինի այս պատմությունն արատավորել քաղաքականությամբ։ Ինչ-որ հրաժարականներ արդեն եղել են։ Ես տեսել եմ։ Կարդացել եմ այստեղ գալու ճանապարհին։ Բայց պաշտպանության նախարարի հրաժարականը պետք է հաջորդեր ոչ այս միջադեպի հետ կապված»,- ասել է Մամիջանյանը՝ նշելով գործող իշխանության բոլոր ներկայացուցիչների հրաժարականի անհրաժեշտության մասին։

Պատգամավորի գնահատականով՝ նրանք բոլորը դիլետանտներ են, քանի որ ոչ մի բանի համար պատասխանատվություն չեն կրում։ «Հազարավոր զոհեր կորոնավիրուսի եւ սեպտեմբերյան պատերազմի պատճառով։ Ինչի՞ համար են նրանք առհասարակ պատասխանատվություն կրում»,- ասել է խորհրդարանականը։

Հիշեցնենք, որ այս գիշեր Գեղարքունիզի զորամասերից մեկում հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինվորական։

  • Կիսվել: