հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱԺ փոխխոսնակը խստորեն դատապարտել է հրեա և հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը

ԱԺ փոխխոսնակը խստորեն դատապարտել է հրեա և հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը խստորեն դատապարտել է Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված հրեա և հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը: Այս մասին Սիմոնյանը գրել է սոցկայքի իր էջում:

«Խստորեն դատապարտում ենք Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված հրեա ու հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը։ Վանդալիզմի այս դրսևորումը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն համամարդկային արժեքների դեմ, և այն պետք է արժանանա պատշաճ հետաքննության, իսկ հանցագործությունն իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ բացառելու և կանխելու հետագայում նմանօրինակ դեպքերի կրկնությունը»,- գրել է Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակը հավելել է, որ նման արատավոր երևույթները զուրկ են բարոյական հիմքերից և տեղ չունեն ցեղասպանություն վերապրած և այդ հանցագործության դեմ պայքարի ջատագով հասարակության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: