ԱԺ անվտանգության աշխատակիցները պոկեցին Արցախի քարտեզն ԱԺ նախագահության ամբիոնից
ԱԺ-ում այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ ԱԺ անվտանգության աշխատակիցները մոտեցան ամբիոնին եւ պոկեցին ամբիոնի հետեւի մասում փակցված Արցախի քարտեզը:
Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Սա էլ իշխանության հանձնարարականի հիման վրա մեր անվտանգության ապահովման ծառայության գործողությունն էր, երբ ԼՂՀ եւ Հայաստանի հանրապետությունների միասնական քարտեզը պատռվում ու տարվում է»: