ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Ազգային ժողովն ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին

Ազգային ժողովն ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին

Ազգային ժողովն այսօր գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին։

Կառավարության առաջադրած թեկնածու Լիլիթ Ալեքսանյանն ընտրվեց 85 կողմ, 15 դեմ ձայնով, «Իմ քայլը» խմբակցության թեկնածու Էդգար Շաթիրյանը՝ 96 կողմ, 6 դեմ ձայնով, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Նարեկ Համբարձումյանը՝ 71 կողմ, 31 դեմ , «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու  Հայկուհի Հարությունյանը՝ 90 կողմ, 12 դեմ, իսկ Բարձրագույն դատական խորհուրդի ներկայացրած թեկնածու Արամայիս Փաշինյանը՝ 85 կողմ, 16 դեմ ձայներով։


  • Կիսվել: