երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ազատաշենում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը․ մեքենան գլխիվայր շրջվել է

Ազատաշենում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը․ մեքենան գլխիվայր շրջվել է

Երեկ՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

  • Կիսվել: