ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այժմ մայրաքաղաքում չկան դժվարանցանելի և անանցանելի փողոցներ

Այժմ մայրաքաղաքում չկան դժվարանցանելի և անանցանելի փողոցներ

Հիդրոմեդ ընկերությունից Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ տեղեկացնում են, որ Երևան քաղաքում հունվարի 30-ի ցերեկը, հունվարի 31-ին, փետրվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավելագույն ջերմաստիճանը շաբաթվա ընթացքում կգրանցվի հունվարի 30-ի և 31-ի, փետրվարի 1-ի և 2-ի ցերեկը՝ 3-5 աստիճան տաքություն: Նվազագույն ջերմաստիճանը շաբաթվա ընթացքում կգրանցվի փետրվարի 3-4-ի գիշերը՝ -7-ից -9 աստիճան:

Հունվարի 28-ին և 29-ին տեղումների ինտենսիվությունը մայրաքաղաքում մեծ չի եղել: Քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այսօր հայտնեցին, որ համակարգը պատրաստ է եղել աշխատանքին:

«ԵԱՍՄ» «Կանաչապատում» ՊՈԱԿ-ների տնօրենների ղեկավարությամբ 12 վարչական շրջանների ղեկավարներն են անձամբ հսկել աշխատանքները. Այս պահի դրությամբ որևէ խնդիր չունենք: Նիստում հայտնեցին, որ միակ մտահոգությունը եղել է երեկոյան և լուսադեմին ցածր ջերմաստիճանում սառցակալման հանգամանքը:

Բոլոր աշխատանքները կատարվել են: Այժմ դժվարանցանելի և անանցանելի փողոց մայրաքաղաքում չկան:   

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վարչական շրջանների ղեկավարներին հորդորեց համատիրությունների հետ աշխատել, որպեսզի բակային տարածծքներում խնդիրներ չլինեն:

  • Կիսվել: