Այսուհետ Մասիս համայնքի մանկապարտեզները կգործեն անվճար. համայնքապետ
Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստում կայացվել է կարևոր որոշում. համայնքի մանկապարտեզներն այսուհետ գործելու են ԱՆՎՃԱՐ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը։
«Ուրախ եմ, որ կատարեցի ընկերոջս` Դավիթ Համբարձումյանի հանձնարարականը` ի նպաստ մեր համայնքի երեխաների և ընտանիքների»,-նշել է նա:


