կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այսպիսին պետք է լինեն մեր քաղաքի բոլոր մանկապարտեզները․ Ավինյան

Այսպիսին պետք է լինեն մեր քաղաքի բոլոր մանկապարտեզները․ Ավինյան

Աջափնյակի թիվ 47 մանկապարտեզը վերակառուցված և հիմնովին վերանորոգված երրորդ մանկապարտեզն է, որ շահագործման հանձնեցինք: Այսպիսին պետք է լինեն մեր քաղաքի բոլոր մանկապարտեզները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Եվրոպական ներդրումային բանկի, E5P և Կանաչ կլիմայի հիմնադրամների և ՄԱԶԾ աջակցությամբ իրականացվող Երևանի էներգաարդյունավետության ծրագրի առաջին փուլում վերակառուցում ենք 12 մանկապարտեզներ: Ծրագրի երկրորդ փուլում ևս 35 մանկապարտեզներում և 6 պոլիկլինիկաներում իրականացվելու են էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ»,- գրել է նա:

 

 

  • Կիսվել: