շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այսօրվա ծառատունկը հնարավոր դարձավ կազմակերպել վերջին երկու տարվա համառ աշխատանքի շնորհիվ. քաղաքապետ

Այսօրվա ծառատունկը հնարավոր դարձավ կազմակերպել վերջին երկու տարվա համառ աշխատանքի շնորհիվ. քաղաքապետ

Այսօրվա Ծիծեռնակաբերդի բարձունքում ծառատունկը հնարավոր դարձավ կազմակերպել միայն վերջին երկու տարվա համառ թիմային աշխատանքի շնորհիվ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նա նշել է. ՛՛Դեռևս 2019թ. նախանշված մասշտաբային նախագիծը գործնական փուլ մտավ գարնանը:

 Համայնքին պատկանող տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային տարածքը կարգի բերելու համար նախ ամբողջությամբ փոխվեց հիմնական ոռոգման ցանցը:

 Համայնքային 8.5 հա տարածքի վրա կառուցվեց նոր սնուցող ոռոգման ցանց:

 Վերականգնվեց քաղաքի ջերմոցային տնտեսությունը, որը հնարավորություն է տալիս այսօր ծառատունկին անհրաժեշտ 80% ծառերը եւ թփերը մատակարարել համայնքային տնկարանից:
Բայց, իհարկե, այստեղ անտառային գոտի ստանալու համար հարկավոր է տեւական խնամք եւ հոգատարություն, ինչին լծվելու է եւ ինչը հետեւողականորեն իրագործելու է մեր թիմը՛՛:

  • Կիսվել: