կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօր փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 տրանսպորտային միջոց, հատուկ տեխնիկայի օգնությամբ օգնել են քարշակել ևս 20 բեռնատար

Այսօր փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 տրանսպորտային միջոց, հատուկ տեխնիկայի օգնությամբ օգնել են քարշակել ևս 20 բեռնատար

Հունվարի 26-ին, ժամը 10։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը մեկնել է շրջայցի՝ Շինուհայրի խաչմերուկ:

Ժամը 10։52-ից 18։30-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 տրանսպորտային միջոց և 47 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Շրջայցի ընթացքում փրկարարները հատուկ տեխնիկայի (մասնավոր) օգնությամբ օգնել են քարշակել ևս 20 բեռնատար, որոնք շարունակել են ընթացքը։

  • Կիսվել: