երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Այսօր մշակվող օրենքով հնարավորություն կտրվի, որ ՀՀ-ում գործի ևս մեկ մուլտիպլեքս. Հակոբյան

Այսօր մշակվող օրենքով հնարավորություն կտրվի, որ ՀՀ-ում գործի ևս մեկ մուլտիպլեքս. Հակոբյան

«Բացի հանրային, թվային, պետական մուլտիպլեքսից, ըստ օրենքի, Հայաստանում պետք է գործի մասնավոր մուլտիպլեքսը, սակայն, ցավոք, ներկա օրենքում այնպիսի պայմաններ են սահմանված, որոնք շահավետ չեն ներդրողների համար»,-այսօր այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նրա նշեց, որ, որպեսզի այս ոլորտ մուտք գործեն մասնավոր ներդրողներ, պետք է սահմանել հստակ ու մեղմ պահանջներ՝ ինչպես պետական տուրքի, այնպես էլ՝ ծածկման առումով:

«Պետք է մեկ մասնավոր մուլտիպլեքս ունենանք, որտեղ կգործեն այն հեռուստաընկերությունները, որոնք մրցույթի արդյունքով չեն կարող հեռարձակվել թվային, պետական մուլտիպլեքով»,-ասաց Հակոբյանը և նշեց, որ այսօր մշակվող օրենքով հնարավորություն կտրվի, որ Հայաստանում գործի ևս մեկ մուլտիպլեքս։

 

  • Կիսվել: