Այսօր մահացած 75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն․ ԱՆ
Ապրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք՝ 75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Այս մասին հայտնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով: Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 47 նոր դեպք և 121 առողջացածներ»,- հայտնել է նա։



