երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Այսօր հնչել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի զանգը՝ Վարդապետի 153-ամյակի առթիվ

Այսօր հնչել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի զանգը՝ Վարդապետի 153-ամյակի առթիվ

Կոմիտաս Վարդապետի 153-ամյակի առթիվ այսօր Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հոգեհանգստյան կարգ անցկացրեց Կոմիտասի պանթեոնում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը, մի խումբ մշակութային գործիչներ և արվեստասերներ ծաղիկներ խոնարհեցին Վարդապետի շիրմին. ելույթ ունեցավ «Գեղարդ» երգեցիկ խումբը։

Այնուհետև թանգարան-ինստիտուտի բարեկամ Գաբրիել Ջեմբերջյանը հնչեցրեց թանգարանի զանգը, որը ղողանջում է տարեկան 3 անգամ՝ Կոմիտասի ծննդյան և մահվան օրերին, ապրիլի 24-ին։

  • Կիսվել: