չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այսօր ՀՀ առաջին նախագահի ծննդյան օրն է․ նա դարձավ 78 տարեկան

Այսօր ՀՀ առաջին նախագահի ծննդյան օրն է․ նա դարձավ 78 տարեկան

 Այսօր ՀՀ առաջին նախագահի ծննդյան օրն է։ 1945թ. այս օրը՝ հունվարի 9-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում ծնվել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ (1991-1998թթ.) Լևոն Տեր-Պետրոսյանը:

1946թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, ավարտել միջնակարգ դպրոցը, որից հետո 1968-ին ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը՝ արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանը անցել է Լենինգրադում, 1972թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է թեկնածուական, իսկ 1987թ. նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիան, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

  • Կիսվել: