ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այսօր Հայաստանում հեռուստատեսության աշխատողի օրն է

Այսօր Հայաստանում հեռուստատեսության աշխատողի օրն է

ՀՀ-ում հեռուստատեսության հիմնադրման օրը, այն է՝ նոյեմբերի 29-ը, սահմանվել է որպես հեռուստատեսության աշխատողի մասնագիտական տոն: Տոնի առթիվ ուղերձ է հղել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Հեռուստատեսության աշխատակիցների կատարած գործի իրական գնահատականը տալիս է հանրությունը, հեռուստադիտողը, որի հետ կապույտ էկրանի միջոցով ամենօրյա կապի մեջ է հեռուստատեսությունը:

Հեռուստատեսության առաքելությունը հանրային մտածողության, տարբեր խնդիրների նկատմամբ հանրային, ինչպես նաև անհատական մոտեցումների ու ընկալումների ձևավորումն է, այն դաստիարակություն, մշակույթ ու կրթություն, ճաշակ ու ոճ թելադրող է։

Այստեղ աշխատում են նվիրյալներ, ովքեր արժանապատվորեն շարունակում են իրենց նախորդների գործն ու ավանդույթները, ինչպես նաև անցնում են մասնագիտական կատարելագործման ամենօրյա ճանապարհով։

Մեր պետության և հասարակության համար կարևոր նշանակություն ունի հեռուստատեսության ոլորտի արդիականացումն ու զարգացումը, երկրի տեղեկատվական անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը:

Ուստի և շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում անսպառ եռանդ ու նոր հաջողություններ ձեր դժվարին և պատասխանատու գործում»,- նշել է նա:

  • Կիսվել: