կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այսօր համացանցում հայատառ գրելու օրն է

Այսօր համացանցում հայատառ գրելու օրն է

Այսօր համացանցում հայատառ գրելու օրն է, որը նշվում է յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 7-ին։ Նախաձեռնությունը սկիզբ է առել 2012 թվականից՝ Facebook-յան օգտատեր Զոհրաբ Եգանյանի նախաձեռնությամբ:

Նպատակն է համացանցի բոլոր հարթակներում հայերեն գրելը դարձնել հայատառ: 2012 թվականի փետրվարի 5-ին իր Facebook-յան գրառման մեջ Զ. Եգանյանը կոչ էր արել փետրվարի 7-ը հռչակել որպես համացանցում հայատառ գրելու օր՝ ի պաշտպանություն վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի։ 

Տարիների ընթացքում նախաձեռնությանը միացել են բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, քաղաքական ու հասարակական գործիչներ:


  • Կիսվել: