չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Այսօր գիծ է դուրս գալու նոր՝ 1 հատ երեք վագոնանի շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն

Այսօր գիծ է դուրս գալու նոր՝ 1 հատ երեք վագոնանի շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենը հայտնում է, որ այսօր գիծ է դուրս գալու 1 հատ երեք վագոնանի շարժակազմ, որի վերականգնման և շահագործմանը պատրաստ լինելու աշխատանքներն իրականացվել է բացառապես մետրոպոլիտենի տնտեսած միջոցների հաշվին։

Այսպիսով, շահագործվող վագոնների թիվը կկազմի 32, ինչն էլ կազմում է ինվենտարային պարկի 71,1% :
 
Բարի ընթացք մաղթենք նոր շարժակազմին, իսկ ուղևորներին՝ անվտանգ ու անխափան երթևեկություն։

  • Կիսվել: