հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այսօր 19:30-ին Ազատության հրապարակից կմեկնարկի տոնական քայլերթը. Մաշտոցի պողոտան և Ամիրյան փողոցը փակ կլինեն

Այսօր 19:30-ին Ազատության հրապարակից կմեկնարկի տոնական քայլերթը. Մաշտոցի պողոտան և Ամիրյան փողոցը փակ կլինեն

Հուլիսի 5-ին՝ ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրը, 19:30-ին Ազատության հրապարակից կմեկնարկի տոնական քայլերթը, որը կտևի մոտ մեկ ժամ: Այս մասին տեղեկանում ենք ՛՛ՀՀ պետական խորհրդանշանների օր՛՛ ֆեյսբուքյան էջից:

՛՛Տեղեկացնում ենք, որ այդ օրը ժամը 19:00-ից փակ են լինելու Մաշտոցի պողոտան և Ամիրյան փողոցը: 19:30-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը մինչև Թումանյան փողոցի հատման հատվածը և Պուշկին փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչև Սախարովի անվան հրապարակ՛՛,-ասված է գրառման մեջ::

  • Կիսվել: