ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այս տարվա ինն ամիսների ընթացքում Հայաստան է փոխանցվել 1.7 մլրդ դոլար. ԿԲ

Այս տարվա ինն ամիսների ընթացքում Հայաստան է փոխանցվել 1.7 մլրդ դոլար. ԿԲ

Այս տարվա ինն ամիսների ընթացքում Հայաստան է փոխանցվել 1.7 մլրդ դոլար։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սա շատ բարձր թիվ է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 155 տոկոսով ավելի է՛՛:

Նուրբեկյանը հավելեց, որ հրապարակված ամբողջ գումարը Հայաստան է փոխանցվել բանկային փոխանցումների ձևով ու գրեթե ամբողջությամբ՝ Ռուսաստանից։

Իր հերթին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ փոխանցումների նման աճը պայմանավորած է ոչ թե ՌԴ-ում աշխատող հայաստանցի միգրանտներով, այլ ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ռուսաստանցիներով: ՛՛Աճի մեծ մասը հիմնականում միջազգային այցելուների կողմից իրենց ֆինանսական միջոցները ՌԴ-ից կամ այլ երկրներից Հայաստան տեղափոխելու հետ է կապված՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: