ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այս տարին առանձնացել է անոմալ եղանակային ռեժիմով. Գագիկ Սուրենյան

Այս տարին առանձնացել է անոմալ եղանակային ռեժիմով. Գագիկ Սուրենյան

Այս տարին առանձնացել է անոմալ եղանակային ռեժիմով։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
 
Նրա խոսքով` չի եղել գոնե մեկ ամիս, որ տեղումների քանակը կամ օդի ջերմաստիճանը լինի նորմայի սահմաններում։ Օրինակ` 2022 թվականին եղել է շատ տաք փետրվար, երբ օդի միջին ջերմաստիճանը 4-6 աստիճանով գերազանցել է նորման։ Փոխարենը մարտն է եղել չափազանց ցուրտ. օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 2-5 աստիճանով, ինչը հանգեցրել է ձյան առատ տեղումների։
 
«Առանձին հատվածներում ձյան ծածկը հասել է1-1,5 մետր, որի շնորհիվ մարտը համարվում է ամենաառատ տեղումներով ամիսը վերջին տարիների ընթացքում»,- ասաց Սուրենյանը։
Նա հավելեց, որ այս ամառ էլ աննախադեպ շոգ է եղել։ Շուրջ երկու ամիս մի շարք շրջաններում տեղումներ չեն գրանցել։ Օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել սեպտեմբերին, որոշ շրջաններում հասնելով 40-41 աստիճան տաքության։ Մնացած ամիսներն ևս տեղումների քանակը նորմայից ցածր է եղել։

  • Կիսվել: