երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Այս տարի Վարդենիսում ևս ամանորյա զարդարանք ու տոնածառ չի լինի

Այս տարի Վարդենիսում ևս ամանորյա զարդարանք ու տոնածառ չի լինի

Վարդենիսում ամանորյա զարդարանք ու տոնածառ չի լինի այս տարի, հայտնում է Վարդենիսի համայնքապետարանը։

«Վարդենիս համայնքը ագրեսիայից ամենաշատ վնաս կրած համայնքներից է։ Մենք չենք մոռացել հանուն հայրենիքի հերոսաբար ընկած մեր արի տղաներին, իրենց կորստի ցավը մեր սրտերում է»,–ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ապարանի համայնքապետարանը ևս հանդես էր եկել ամանորյա զարդարանքներ ու տոնածառ չտեղադրելու մասին հայտարարությամբ։

  • Կիսվել: