Այս տարի բակային տարածքներում հիմնանորոգումներ իրականացնելու ծավալներն ահռելի են. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ այս տարի բակային տարածքներում հիմնանորոգումներ իրականացնելու ծավալներն ահռելի են. «Շատ լավ է, որ պարբերաբար, ամեն մեկդ ձեր մասով, հավելյալ պահանջ եք ներկայացնում՝ ավելի շատ բակային տարածքներ հիմնանորոգելու համար։ Սա շատ գովելի է, և հնարավորության դեպքում քաղաքապետարանն այդ գումարները կհատկացնի։ Բայց ուզում եմ արձանագրել, որ այս տարվա ծավալներն արդեն իսկ ռեկորդային են»,- ասաց Ավինյանը՝ խնդրելով ըմբռնումով մոտենալ պոտենցիալ մերժումներին։