չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Այս պահին Վերին Լարս անցակետում կուտակված շուրջ 200 բեռնատար կա

Այս պահին Վերին Լարս անցակետում կուտակված շուրջ 200 բեռնատար կա

Այս պահին Վերին Լարս անցակետում կուտակված շուրջ 200 բեռնատար կա։ Այս մասին այսօր Մոսկվայում կայացած հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա կարևորել է տրանսպորտային շղթաների անխափան աշխատանքը: ՛՛Չեմ թաքցնի, որ Հայաստանի Հանրապետության համար տրանսպորտային և լոգիստիկ շղթաների անխափան աշխատանքն առաջին հերթին պարենային անվտանգության ապահովման կարևոր գործոն է՛՛,-ասել է փոխվարչապետը:

  • Կիսվել: