Ունենք կորոնավիրուսով վարակված 180 ծայրահեղ ծանր և 897 ծանր դեպք, գրանցվել է 343 կրկնակի վարակման դեպք. Նախարար
Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակված 180 ծայրահեղ ծանր և 897 ծանր դեպք, գումարային՝ մոտ 1100 ծայրահեղ ծանր և ծանր, նրանցից 73-ն այս պահին արհեստական շնչառության սարքերի վրա են: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հարցին, թե երկրորդ անգամ վարակվելու դեպքեր եղե՞լ են, նախարարը նշեց, որ գրանցել են նման դեպքեր.
«Առնվազն մեր համակարգում կրկնակի դրականների թիվը մինչ օրս եղել է 343, մենք ունեցել ենք 107 հազարից 343 կրկնակի վարակման դեպք, որը ստուգվել է կրկնակի»: