Այս պահին սուր շնչառական վարակների, քովիդի, գրիպի առումով ունենք միջին իրավիճակ. Ավանեսյան
«2023 թվականից մենք արդեն արձանագրել ենք մետապնևմավիրուսի հետ կապված խնդիրը Հայաստանում, այս տարի դեռևս չենք արձանագրել դեպքեր Հայաստանում»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ իրականացնում են ամենօրյա մոնիտորինգ, թե ինչ իրավիճակ է տարածաշրջանում, Հայաստանում տարածման ինչպիսի ռիսկեր կան։
«Ընդհանուր առմամբ, այս պահին թե սուր շնչական վարակների, թե քովիդի, թե գրիպի առումով ունենք միջին իրավիճակ, այս պահին որևէ անհնագստացանող խնդիր չունենք։
Բայց պետք է հասկանանք, որ ընդհանուր առմամբ սեզոնային ակտիվության ավելացման ռիսկ կա»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։