չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Այս պահին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել բազմաթիվ քաղաքացիներ (լուսանկարներ)

Այս պահին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել բազմաթիվ քաղաքացիներ (լուսանկարներ)

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց այս պահին հավաքված են բազմաթիվ քաղաքացիներ. նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ի պաշտպանություն Արցախի:

Նշենք, որ նրանց թվում են նաև ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ընդդիմադիր այլ պատգամավորներ, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝  Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն անժամկետ նստացույց է սկսել Երևանում՝ այս փուլում՝ դեռ ՄԱԿ գրասենյակի դիմաց:

 

  • Կիսվել: