երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այս պահին Երեւանում շենքերի դեռ 6800 մուտքեր չունեն կոդավորված փական. Աշխատանքը կավարտվի մինչեւ տարեվերջ

Այս պահին Երեւանում շենքերի դեռ 6800 մուտքեր չունեն կոդավորված փական. Աշխատանքը կավարտվի մինչեւ տարեվերջ

Այս պահին Երեւանում առկա է 288 մուտք, որոնք չունեն դուռ եւ 6800 մուտք, որոնք չունեն կոդավորված փական: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

«Նոր Նորք վարչական շրջանը մրցույթ է հայտարարել, որ թվով 65 շենքերում, որոնք ունեն 126 մուտք, տեղադրվեն կոդավորված փականով դռներ:  Հուսով եմ մինչեւ տարավերջ դռների տեղադրման գործընթացը կավարտենք»,-ասաց նա:

Երեւանի քաղաքապետ։ Հրաչյա Սարգսյանն էլ արձագանքեց. «Այս տարիների ընթացքում մենք անընդհատ ինչ-որ գումար ենք դնում, բնակիչներն ընդհանրապես, մասնակցություն չեն ունենում: Դա նորմալ չի: Հիմա էլ վերելակներն ենք մեծ թափով փոխում»:

  • Կիսվել: