Կենացային հայրենասիրությամբ «համեմված» և մաշված ռուսական համարներով մեքենան խախտում է երթևեկության կանոնները․Թորոսյան
Խաղաղության շուրջ երեկվա բանավեճից հետո, այսօր կեսօրին մեքենա վարելիս ականատես եղա մի իրավիճակի. կենացային հայրենասիրությամբ «համեմված» և մաշված ռուսական համարներով մեքենան խախտում է երթևեկության կանոնները՝ հատելով հոծ գիծը։ Այս մասին իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով նաեւ լուսանկար ու տեսանյութ է հրապարակել:
Նա, նաեւ նշել է. «Ըստ էության այս մեքենայում խտացված է այն ամենը, ինչի պատճառով մենք բազմիցս կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ, երբ ասել ենք կենացային հայրենասիրական ճառեր, բայց թքած ենք ունեցել սեփական երկրի, դրա բյուջեի և օրենքների վրա։
Հ.Գ. խախտման տեսանյութը մեկնաբանությունների մեջ է։