հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այս հաղթանակը միայն իմը չէ, այն Ֆրանսիայի ժողովրդինն է. «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հաղթող

Այս հաղթանակը միայն իմը չէ, այն Ֆրանսիայի ժողովրդինն է. «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հաղթող

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի իջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հաղթեց Ֆրանսիայի պատվիրակ Լիսանդրոն Oh Maman!  երգով:

Մրցույթի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը Լիսանդրոն ասաց, որ շատ երջանիկ է հաղթանակի առթիվ: «Հպարտանում եմ իմ թիմով, իմ պարողներով, որոնք իմ ընկերներն են, որոնց հետ ընտանիք ենք: Ես շնորհակալ եմ իմ ընտանիքին ու այն մարդկանց, որոնք ինձ վստահել ու հավատացել են»,-նշեց նա ու հավելեց՝ շատ էր ցանկանում հաղթել մրցույթում:

Նա ընդգծեց, որ հաղթանակի շնորհիվ ավելի առաջ կարող է գնալ: Լիսանդրոն կարծում է՝ իր մրցանակը միայն իրենը չէ, իր թիմինն է, Ֆրանսիայի ժողովրդինն է, այն մարդկանցն է, ովքեր քվերակել են իր օգտին:

Լիսանդրոն ավելի վաղ նշել էր, որ Հայաստանից իր հետ լավաշ է տանելու և հաղթանակ: «Չգիտեմ, թե քանի լավաշ եմ տանելու ինձ հետ: Վստահաբար՝ շատ: Սակայն շատ ոգևորված եմ հատկապես այս մրցանակով»,-շեշտեց երգիչը:

Նա Հայաստանը գեղեցիկ երկիր է ամարում ու սիրում է հայ ժողովրդին, սակայն կարծում է, որ «Մանկական Եվրատեսիլ»-ը այս անգամ պետք է Ֆրանսիա գնար:

Խոսելով մրցությում Հայաստանի ատվիրակ Նարեի ասին՝ երգիչը շեշտեց, որ Նարեին միանգամից է սիրել: Կարծում է, որ նա շատ ավ անձնավորություն է, հրաշալի արտիստ է: Երգիչն ասաց, որ իր մտքում անընդհատ կրկնում է Նարեի Dance երգը: «Հավանում եմ նաև Պորտուգալիայի, Իտալիայի և մյուս պետությունների ներկայացուցիչների կատարումները»,-նշեց Լիսանդրոն՝ բոլոր մասնակիցներին շնորհակալություն հայտնելով դրական էներգիայի ու աջակցության համար:

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը, շնորհավորելով Լիսանդրոյին, ասաց, որ նրա կատարումը հիանալի էր ու փայլել են ամբողջ շաբաթվա ընթացքում:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն էլ շնորհավորեց Լիսանդրոյին ու հիշեցրեց, որ 2021-ին Հայաստանի պատվիրակ Մալենան հաղթեց հենց Ֆրանսիայում կայացած մրցությում: «Ստացվեց այնպես, որ մենք մրցույթը վերադարձնում ենք Ֆրանսիա: Ձեր համարն իսկապես հրաշալի էր»,-ասաց նա ու շնորհավորեց նաև մրցույթի մյուս մասնակիցներին, Հայաստանի պատվիրակ Նարեին, որը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

 

  • Կիսվել: