ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այրվել է Dodge Caliber մակնիշի ավտոմեքենա

Այրվել է Dodge Caliber մակնիշի ավտոմեքենա

Օգոստոսի 7-ին, ժամը 14։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշեն գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել` 20:35-ին: Այրվել են «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան և մոտ 25 հա խոտածածկույթ:

  • Կիսվել: