երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Այրվել է չբնակեցված վագոն-տնակ

Այրվել է չբնակեցված վագոն-տնակ

Հունվարի 2-ին, ժամը 05։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Մուշ թաղամասի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։35-ին, մարվել՝ 07։59-ին: Այրվել է չբնակեցված վագոն-տնակ (մոտ 27 քմ)։

  • Կիսվել: