ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ. երկուսի վիճակը միջին ծանրության է

Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ. երկուսի վիճակը միջին ծանրության է

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետեւանքով այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Այս մասին Infoport.am-ի հետ զրույցում ասացին Այրվածքաբանության ազգային կենտրոնից։

«Զինծառայողի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Այրվածքներ ստացած մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- ասացին կենտրոնից:

  • Կիսվել: