ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Այրվածքներ ստացած 2 զինծառայողների վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, մյուսինը` բավարար

Այրվածքներ ստացած 2 զինծառայողների վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, մյուսինը` բավարար

Գեղարքունիքի մարզի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը շարունակում է մնալ նույնը։ Այս մասին Infoport.am-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնել էին, որ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից  փոխանցել էին,  որ վերականգնման բաժանմունքում գտնվող երկու զինծառայողի վիճակը կայուն ծանր է, իսկ այրվածքաբանության բաժանմունքի պալատում գտնվող զինծառայողինը՝ միջին ծանրության բավարար։

  • Կիսվել: