Այո՛, Փաշինյանի օրակարգը կիսում եմ, որովհետև գիտեմ, որ էդ Կտրիճ Ներսիսյանը, բանա.. չգիտեմ. Փաշինյանի պատարագին շտապող ուսուցչուհի
«Որպես կիրակի եկել եմ պատարագի, Մրգաշատի երաժշտական դպրոցում եմ աշխատում»,-ասաց Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի շտապող՝ Մրգաշատում չապրող ուսուցչուհին՝ հավելելով որ եկել է իրենց դպրոցի մյուս աշխատակցուհի ընկերների հետ։
Հիշեցնենք, որ տեղեկատվություն է տարածվել, որ իշխանությունները հրահանգել են, որ Մրգաշատ գյուղի և հարակից բնակավայրերի բոլոր պետական հաստատությունների աշխատակիցները մասնացեն Փաշինյանի ներկայաությամբ պատարագին։
Նա վստահեցրեց, որ միշտ էլ մասնակցում է պատարագներին։
Պատասխանելով Հայ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի նոր օրակարգը կիսելու մասին հարցին՝ ուսուցչուհին ասաց. «Այո կիսում եմ, որովհետև գիտեմ, որ էդ Կտրիճ Ներսիսյանը, բանա.. չգիտեմ... Ամեն մեկն իր սուբյեկտիվ կարծիքն ունի»։


