երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Այնքան ցուրտ չէ, որքան պատկերացնում ենք․ Գագիկ Սուրենյանը բացատրել է թվացյալ զգացողությունը

Այնքան ցուրտ չէ, որքան պատկերացնում ենք․ Գագիկ Սուրենյանը բացատրել է թվացյալ զգացողությունը

2008թ․ այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գիշերային ժամերին ջերմաստիճանը իջավ -26․․․-28, իսկ լեռնային մարզերում -30․․․-36 աստիճան։ Ցուրտը դա էր, ոչ թե այսօրվա գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար համարվում է նորմայից 3-5 աստիճանով բարձր ջերմաստիճան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է  Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանհը։

 

«Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ»,-գրել է նա։

  • Կիսվել: