կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Այլ անձի փոխարեն քվեարկելու համար հետախուզվողը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռից բերման է ենթարկվել

Այլ անձի փոխարեն քվեարկելու համար հետախուզվողը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռից բերման է ենթարկվել

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 25-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 32-ամյա Դավիթ Ս.-ին, որը 2019 թ. նոյեմբերի 29-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի (Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

  • Կիսվել: