երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Այգեզարդ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Այգեզարդ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 20-ին, ժամը 09:19-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղի Չկալովկա փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:49-ին, մարվել՝ 09:56-ին։ Այրվել են տան երկու խոհանոցները (մոտ 20 քմ):

  • Կիսվել: