Այդ ո՞ր օրենքով կառուցապատողն իրավունք ունի 4000 բնակչի «քցել». երկուշաբթի կփակենք Դավիթաշենի կամուրջը. ակցիա
Կառավարության շենքի դիմաց այսօր՝ ապրիլի 10-ին, բողոքի ակցիա են իրականացնում Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչները: Նրանք բողոքում են, որ կառուցապատողն իրենց տան վկայականները չի տալիս: Շենքի կառուցապատողը «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն է:
Բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ ընթացակարգեր կատարվել են օրենքի կոպիտ խախտումներով եւ դրա համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Վարչապետի հանձնարարականով Տիգրան Խաչատրյանի գրասենյակում է ստեղծվել աշխատանքային խումբը, որը պետք է զբաղվեր այս հարցով, ստանանք։
Կառավարության վարքը այստեղ հավաքված մարդկանց լուրջ մտորումների տեղիք է տալիս: Ամբողջ մի երկրի կառավարության այդպես կաշկանդվա՞ծ է կառուցապատողի հետ կապված հարցերում: Կարո՞ղ է կան կառուցապատողին հովանավորյալներ, որ ամեն կերպ խոչընդոտվում են մեր դիմումները, պահանջները: Կարող է երկրի ղեկավարին ուրիշ ձեւ են ներկայացնում խնդիրները:
Եթե մեր խնդրին լուծում չտան, մենք երկուշաբթի առավոտից խաղաղ ակցիաներ ենք անելու, փակելու ենք այդ տարածքի բոլոր փողոցները, այդ թվում Դավիթաշենի կամուրջը, Հալաբյան տանող ճանապարհը, Աշտարակի խճուղին: Կպայքարենք այնքան, մինչեւ մեր հարցերին արդարացի, օբյեկտիվ լուծում տրվի:
Մեր բոլոր պահանջները օրենքի շրջանակներում է, ոչ թե մեկի իրավունքն ենք ուզում խախտել, այլ մեր իրավունքն են խախտել, մենք ուզում ենք վերականգնել դրանք:
Ոչ մի օրենքով սահմանված չէ, որ կառուցապատողն իրավունք ունի 4000 բնակչի «քցելու»: Օրենքով գրված չի, որ քաղաքապետարանն իրավունք ունի ապօրինի ձեւով բնակչից գույք խլի»,-ասաց նա:
Բնակիչը նշեց, որ այս պահին սպասում են կառավարությունից պատասխանի, եթե հրաժարվեն հանդիպել, կգնան «ԱՄԻՈ բանկ» եւ երկուշաբթի օրվանից ակցիաները կսկսեն: