երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Այդ լկտիության դեմն առնելու ձևը մենք էլ չենք կարող գտնել. Կամո Արեյանը՝ ավտոլվացման կետերի մասին

Այդ լկտիության դեմն առնելու ձևը մենք էլ չենք կարող գտնել. Կամո Արեյանը՝ ավտոլվացման կետերի մասին

Երևանի քաղաքապետարանն անցնող շաբաթվա ընթացքում մերկասառույցի 15 ահազանգ է ստացել։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, անդրադառնալով այդ փաստին, ասաց՝ այն տարօրինակ է, քանի որ բոլոր ճանապարհները մշակված են եղել. «Բայց ես հավատում եմ, որ նման ահազանգեր կարող են լինել այս օրերին, որովհետև տարիներ շարունակ Երևանում թափառող մի երևույթ կա, և այդ լկտիության դեմն առնելու ձևը մենք էլ չենք կարող գտնել՝ բոլոր ավտոլվացման կետերը, կենդանի ձուկ վաճառող բոլոր խանութները, կենդանի ձուկ տեղափոխող բոլոր մեքենաները ցերեկվա ժամին ջուրը բաց են թողնում փողոց, իսկ օդերևութաբանականն ամեն օր ցույց է տալիս՝ 3-ից -3 ցերեկը, -6-8 ջերմաստիճան փողոցում գիշերը»։

Ըստ Արեյանի, ԵԱՍՄ-ն աղ ու ավազով մշակել է փողոցները, նման ահազանգեր անրել է նաև պարեկային ոստիկանները. «Ես կխնդրեմ վարչական շրջանների ղեկավարներին՝ առևտրի վարչությունների կամ վերահսկող օղակների միջոցով մի կերպ կարողացեք այդ այլանդակության դեմն առնել՝ իրենց ադեկվատ ոճով պատասխանելու։ Համատարած աղտոտում ու սառցակալում են փողոցները»։

  • Կիսվել: