հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այցելուն BMW X5-ով մխրճվել է Երևանի «Քրեյզի» գիշերային ակումբ, կան բերման ենթարկվածներ․ լուսանկարներ

Այցելուն BMW X5-ով մխրճվել է Երևանի «Քրեյզի» գիշերային ակումբ, կան բերման ենթարկվածներ․ լուսանկարներ

Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտա 20 հասցեում գործող հայտնի «Քրեյզի» ակումբում մի խումբ տղաների մասնակցությամբ վիճաբանություն է։

Պարզվել է, որ նշված ակումբում հաշիվը չվճարելու շուրջ Երևանի բնակիչ 35-ամյա Հարություն Ս․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Արմեն Գ․-ն, Երևանի բնակիչ 37-ամյա Հակոբ Շ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Դավիթ Ս․-ն վիճաբանել են ակումբի անվտանգության աշխատակիցների հետ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, խաթարելով ակումբի բնականոն աշխատանքը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ ամենից հետո Դավիթ Ս․-ն ի կողմից վարած BMW X5 մակնիշի 60 AP 060 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է ակումբի նախասրահի ապակյա դռներին։

 

  • Կիսվել: