կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Այց Վատիկանի թանգարան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Այց Վատիկանի թանգարան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել Վատիկանից:

«Այց Վատիկանի թանգարան»,- տեսանյութին կից՝ գրել է վարչապետը:

Նրան ուղեկցում են կինը՝ Աննա Հակոբյանը, և դուստրը՝ Արփին:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ՝ Վատիկան: Վարչապետի աշխատակազմը տեղեկացրել է, որ այցի շրջանակում Փաշինյանը հանդիպում է ունենալու Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:

  • Կիսվել: