երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ավտովթար Վայոց Ձորի մարզում․ 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

Ավտովթար Վայոց Ձորի մարզում․ 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Գետափ-Մարտունի միջպետական  ավտոճանապարհի 9․8-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 62-ամյա Արծրուն Գ․-ի վարած Ford մակնիշի և Վարոց Ձորի մարզի բնակիչ 37-ամյա Անահիտ Գ․-ի վարած Mercedes E320 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Անահիտ Գ․-ն, նրա ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի բնակիչներ 12-ամյա Գեղամ Ղ․-ն, 12-ամյա Մուշեղ Խ․-ն, 10-ամյա Միլենա Խ․-ն և Ford-ի վարորդ Արծրուն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։  Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։

  Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: