հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են Նիվան ու «06»-ը, կան վիրավորներ

Ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են Նիվան ու «06»-ը, կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 7-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ 

Այդ օրը, ժամը 19։30-ի սահմաններում Իջևան քաղաքի «Կրիվոյ» կոչվող խաչմերուկում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ՝ 43-ամյա Անատոլի Ս-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և 19-ամյա Դավիթ Ս-ի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Անատոլի Ս-ն, նրա ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ, 34-ամյա Մանվել Ս-ն, Դավիթ Ս-ն և նրա ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ, 21-ամյա Երեմ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ 

  • Կիսվել: