ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու 05-ը. ավտոմեքենաները հայտնվել են դաշտերում. կան վիրավորներ

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու 05-ը. ավտոմեքենաները հայտնվել են դաշտերում. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի  2-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 32-ամյա Մանվել Մ.-ի վարած ВАЗ 2105 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա Հովիկ Հ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվ է գործել Եղվարդ քաղաքի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտերում: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

  • Կիսվել: