երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Ավտովթար Երևանում. Կոմիտասի այգու դիմաց բախվել են Lexus-ն ու Honda-ն. անչափահաս երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Ավտովթար Երևանում. Կոմիտասի այգու դիմաց բախվել են Lexus-ն ու Honda-ն. անչափահաս երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30–ի սահմաններում Արշակունյաց պողոտայում  բախվել են Երևանի բնակիչներ, 26-ամյա Լիանա Սալմանյանի վարած Lexus մակնիշի և 64-ամյա Արարատ Մկրտչյանի վարած Honda Passport մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի անչափահաս տղա երեխա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: