Ավտովթար՝ Երևանում․ Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Jaguar»-ը, «Opel»-ն ու «Kia»-ն․ կա վիրավոր
Երեկ՝ հունվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սայաթ Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են «Jaguar» մակնիշի, «Opel» մակնիշի և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և բուժօգնության տեղափոխված քաղաքացու ինքնությունը։