երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Ավտովթար Երևանում․ Դավիթաշենի կամրջի վրա բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ը և «Opel»-ը

Ավտովթար Երևանում․ Դավիթաշենի կամրջի վրա բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ը և «Opel»-ը

Այսօր՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանից դեպի Արաբկիր վարչական շրջան տանող հատվածում՝ Դավիթաշենի կամրջի վրա, բախվել են «Tesla», «Nissan» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նարեկ Ավետիսյանը և կրտսեր պարեկ Ղազար Ղազարյանը։

  • Կիսվել: