երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու «Opel Astra»-ն. կա 6 տուժած

Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու «Opel Astra»-ն. կա 6 տուժած

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են «Mitsubishi Pajero» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հվանդանոցներ: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա մի մասին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մի մասին էլ՝  «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

  • Կիսվել: