Ավտովթար Երևանում. բախվել են «Mercedes»-ը, «Toyota Camry»-ն և «Volkswagen Vento»-ն
Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտա - Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Ռուբեն Բարսեղյանի վարած «Mercedes» մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Եսայի Բաբելյանի վարած «Toyota Camry» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 41-ամյա Բաղդասար Սևումյանի վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է որ օպերատիվորեն ժամանել է Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից։