հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes Տ550-ն ու Toyota Camry-ն

Ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes Տ550-ն ու Toyota Camry-ն

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններոմ Արամ Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են 31-ամյա Արման Թովմասյանի վարած Mercedes Տ550 մակնիշի և 23-ամյա Սամվել Գևորգյանի վարած Toyօta Camry մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով  ավտոմեքենաները հայտնվել են հետիոտնային գծերի վրա և ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն կատարող նույն գումարտակի 2-րդ դասակի պարեկներ Ռազմիկ Զարգարյանի և Տիգրան Խուրշուդյանի օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կարճ ժամանակում նշված հատվածում խցանված երթևեկությունը կարգի բերել։  

  • Կիսվել: